Երկրագնդի վրա յուրաքանչյուր բնակավայր անկրկնելի է և օժտված է հատուկ մթնոլորտով, սակայն կան այնպիսի առանձնահատուկ վայրեր, որոնց գոյությանն անգամ դժվար է հավատալ։ Սակայն նրանք իրական են։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 5 ամենատարօրինակ քաղաքները։
Քաղաքն իրենից ներկայացնում է մեկ՝ 14-հարկանի շինություն, որը կառուցվել է 1956 թվականին։ Շինությունը միաժամանակ տեղավորում է քաղաքի բոլոր բնակիչներին, ոստիկանական բաժանմունքը, եկեղեցին, հիվանդանոցը, մանկական խաղահրապարակը և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այս զարմանալի վայր հնարավոր է հասնել երկու եղանակով՝ թունելով և ջրի վրայով։ Ուիթերն ունի 200 բնակիչ։
Կուբեր-Փեդի, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա
Կուբեր-Փեդին անսովոր ստորգետնյա քաղաք է, որը հիմնադրվել է օպալի ամենամեծ հանքավայրի տարածքում։ Քանի որ մակերեսի վրա օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50 աստիճան, բնակիչները տեղավորվել են հողի տակ։ Ստորգետնյա թունելները համալրված են հարմարավետ կյանք վարելու համար անհրաժետ ամեն ինչով՝ օդափոխման համակարգով, հոսանքով, խմելու ջրով, կոյուղով, խանութներով, եկեղեցով, հյուրանոցով և գերեզմանատնով։
Լոնգյիր, Շպիցբերգեն, Նորվեգիա
Երկրագնդի ամենահյուսիսային բնակավայրում արգելված է մահանալ։ Հիվանդներին և մահամերձներին տեղափոխում են ուրիշ քաղաք։ Եթե ինչ-որ մեկը հանկարծամահ է լինում, ապա նրա մարմինը նույնպես տեղափոխում են այլ քաղաք։ Խնդիրն այն է, որ արկտիկական սառնամանիքի պայմաններում մահացածի մարմինը չի քայքայվում, ինչը գրավում է վայրի կենդանիներին։ Քաղաքը գերեզմանատուն ունի, սակայն այնտեղ երկար ժամանակ է, ինչ ոչ մեկին չեն հուղարկավորել։
Աուրովիլ, Թամինլանդ, Հնդկաստան
Այս քաղաք-փորձարկումն ունի ավելի քան 3000 բնակիչ։ Այստեղ բնակվում են այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում ազգություն, ռասայական պատկանելիություն, քաղաքականություն, կրոն և փող։ Քաղաքում բոլոր զվարճանքները, բժշկական ծառայությունները և կրթությունն անվճար են, բնակիչները փող չեն օգտագործում և չունեն սեփականություն։
Թե-Վիլջիս, Ֆլոիդա, ԱՄՆ
Քաղաքը կառուցվել է հատուկ թոշակառուների համար։ Թեև քաղաքը հիմնականում բնակեցված է թոշակառուներով, սակայն այն ունի մեղքերի քաղաքի փառք։ Տեղի բնակիչներն անընդհատ հայտնվում են սկանդալների, բամբասանքների և ծեծկռտուքների կենտրոնում։ Անչափահասների համար քաղաքի մուտքն արգելված է։