2019թ․-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 446 հոդված, որոնցից 80-ը եղել է բացասական, 366-ը՝ չեզոք։
ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի մասին լրատվականներում շարունակում են քննադատական հոդվածներ լույս տեսնել։ Արարատ Միրզոյանին քննադատել են ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին քվեարկությունից հետո արված հայտարարության համար։ Ըստ հրապարակումների՝ Արարատ Միրզոյանն իր խոսքերով բացել է խաղաղաքարտերը, և արդեն իսկ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է։
Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցների միջև խնդիր է առաջացել։ Նախ՝ Արարատ Միրզոյանը հորդորել է, որ ԱՆ փոխնախարարը դասեր չտա ԱԺ-ին, իսկ նախարար Թորոսյանը, անդրադառնալով Միրզոյանի հայտարարությանը, խնդրել էր նախագծեր սկելուց առաջ գոնե ինֆորմացիոն մակարդակում իրենց հետ քննարկում անել։ Արարատ Միրզոյանն էլ պատասխանել է նախարարին և հավելել է, որ ինքն է դիմել նախարարի տեղակալին, ով ոչ կոռեկտ է եղել իր դիմելաձևում։
Քննադատության է արժանացել նաև ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը։ Վահան Կոստանյանը սարկազմով գրել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն արդեն Արցախում է, և հավելել էր, որ պարոն Փալոունիին ուղեկցել են Արցախ, հողերը հանձնելուց առաջ ցույց տան վերջին անգամ։