Մարմա. այս ազգության ներկայացուցիչներն ապրում են Բանգլադեշում և համարվում են Բանգլադեշի բնակչության երկրորդ ամենամեծ հատվածը։ Նրանք խաղաղասեր, բարի մարդիկ են, ովքեր առանձնանում են իրենց ընկերասիրությամբ ու տարօրինակ ավանդություններով։ 

Այս մարդիկ այնքան են սիրում պարել ու ուրախանալ, որ նրանք կազմակերպում են տարբեր տոնակատարություններ։ Ազգն առանձնանում է հենց իր տոներով, որոնք ոչ միայն աշխարհիկ են, այլ նաև կրոնական։ Դրանց ընթացքում նրանք հավաքվում են միասին ու սկսում են մինչև լույս ուրախանալ։ Սա է պատճառը, որ ազգությունն առանձնանում է նաև իր պոզիտիվ հեղինակությամբ, բայց սա չէ, որ ազգին առանձնացնում է։ 

Մարման սիրում է կազմակերպել տարբեր ցուցահանդեսներ, որոնց ընթացքում հնարավոր է գնել նրանց մշակույթին բնորոշ հետաքրքիր իրեր ու զարդեր, որոնք հատկապես գրավում են զբոսաշրջիկներին։ Մարման գույների սիրահար է. նրանց ցուցահանդեսների ընթացքում հնարավոր է գտնել տարբեր իրեր, որոնք իրենց գույներով միանգամից տարբերվում են մնացած իրերից։ Ցուցահանդեսների ընթացքում շատերը նաև ներկայացնում են իրենց պատրաստած ուտելիքն ու խմիչքը։ Դա է պատճառը, որ ոմանք այստեղ են գալիս ուտելու, խմելու, ուրախանալու համար, սակայն ցուցահանդեսները ևս մեկ կարևոր նպատակ ունեն այս ազգության համար։ 

Մարմայի գեղեցիկ ու երիտասարդ աղջիկները գալիս են, որպեսզի կարողանան գտնել պոտենցիալ փեսացուի։ Նրանք հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստներն ու ցուցադրում իրենց գեղեցկությունն ազգի արական ներկայացուցիչներին, ովքեր առիթից օգտվում են ու մի լավ տնտղում պոտենցիալ հարսնացուներին։ 

Եթե տղան հավանում է այս ազգության որևէ աղջկա, նա ուղարկում է իր հորը՝ այդ աղջկա հոր հետ խոսելու։ Տղայի հայրը նվերներով գնում է աղջկա տուն ու զրուցում նրա հետ իրենց մտադրությունների մասին։ Այսպես՝ նա պարտավոր է գնալ աղջկա հոր տուն 3 անգամ։ Երրորդ անգամը նա իր հետ տանում է ծառ, որը պատրաստվում է տնկել աղջկա տան կողքը։ Սա վկայում է  այն մասին, որ նրանք ունեն լավ մտադրություն և ուզում են՝ աղջկա սերունդն ու գենը շարունակվի։ 

Եթե ծառով հյուր գնացած տղայի հորը աղջկա ընտանիքը սիրով ընդունում է, ապա նրանք արդեն վստահ են լինում, որ կարող են տղան ու աղջիկը միմյանց հետ ամուսնանալ ու ընտանիք կազմել։ Այդ օրվանից սկսված սկսում են հարսանյաց հանդիսության պլանավորումները, սակայն ամեն բան այսքան հեշտ չէ։ Չնայած հարսանեկան այսպիսի ավանդույթներին՝ ազգությունում բաժանումներին շատ վատ են վերաբերվում։ 

Դա է պատճառը, որ եթե ամուսինը հաճախ է վիճում իր կնոջ հետ, ապա նա նրանից բաժանվելու փոխարեն որոշում է պարզապես նոր կին ձեռք բերել, իսկ նախորդին՝ ավագին, ուղարկում է մեկ ուրիշ տուն, որը պարտավորվում է կառուցել ամուսինը նրա համար։ Այդ պատճառով այստեղ կարելի է հանդիպել շատ տղամարդկանց, ովքեր ունեն մի քանի կին ու այդ կանանց հետ վեճերի արդյունքում ստիպված են կառուցել նաև մի քանի տուն։ 

Ազգության մեկ այլ տարօրինակությունն այն է, որ նրանք ամուսնանում են իրենց հարազատների հետ։ Օրինակ, եթե կնոջ քույրը դարձել է այրի, ապա ամուսինը կարող է նրա հետ ամուսնանալ, որպեսզի նա մենակ չմնա։ Այսպես նա կարող է ամուսնանալ նաև կնոջ մյուս հարազատների, իր զարմիկների ու այլ բարեկամների հետ։ Սա տարիներ շարունակ առաջ եկած ավանդություն է, որը պահպանվում է մինչ օրս։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել