Մարդուն բնորոշ է ձգտումը գեղեցիկի և գրավիչի հանդեպ։ Ժամանակի ընթացքում նախասիրությունները փոխվում են։ Օրինակ, ըստ հին հույների, կատարյալ մարդը պետք է ունենար հարմոնիկ կառուցվածք։ 20-րդ դարի 70-ական թվականներին մեծ սեր էին վայելում նիհար աղջիկները։ Այնուամենայնիվ, բոլոր ժամանակաշրջաններում պահպանվել են գեղեցկության ստանդարտ էտալոնները՝ կատարյալ և համաչափ դիմագծեր, շլացուցիչ արտաքին և բնատուր գրավչություն։

Կլեոպատրա

Եգիպտոսի թագուհին պատմության մեջ է մտել ոչ միայն որպես հզոր թագուհի, այլ նաև որպես կին, ով կրքոտ սիրել է Մարկո Անտոնիոյին։ Մինչև հիմա հստակ հայտնի չէ, թե ինչպիսի տեսք է ունեցել Կլեոպատրան։ Հին մանրադրամների վրա պատկերված է կանացի պրոֆիլ՝ ալիքաձև մազերով, մի քիչ առաջ եկած կզակով, մեծ աչքերով և գեղեցիկ քթով։ Եթե հավատանք պատմական գրություններին, ապա թագուհին եղել է իմաստուն և գրավիչ կին։ Նա ունեցել է կախարդող ձայն և բնական գրավչություն։

Նեֆերտիտի

Հին Եգիպտոսի փարավոն Ամենհոտեպ 4-րդի կինն է։ Անունը թարգմանաբար նշանակում է «ժամանած գեղեցկուհի»։ Ամուսինը չափից շատ էր սիրում իր կնոջը։ Երբ Նեֆերտիտին դարձավ 12 տարեկան, նրան որպես նվեր ուղարկեցին Ամենհոտեպին։ Համաձայն հինեգիպտական օրենքների՝ կնոջը պետք է հողարկավորեին փարավոնի հետ, սակայն արքայի որդին փրկեց գեղեցկուհուն՝ դարձնելով նրան իր կինը։ Նեֆերտիտիի կիսանդրին գտել է հնագետ Լյուդվիգ Բորհարդը։ Կնոջ արտաքինն առաջին հայացքից գրավել է մարդկանց. արտահայտիչ աչքեր, հաստ շուրթեր, խիտ հոնքեր, երկար պարանոց։

Թամարա թագուհի

Թագուհու անվան հետ է կապված Վրաստանի ամենալավ ժամանակաշրջաններից մեկը։ Նրա շնորհիվ ամբողջ երկրով մեկ կառուցում էին տաճարներ և եկեղեցիներ, մարդիկ դարձան քրիստոնյա։ Թամարայի ժամանակաշրջանում ապրող բանաստեղծներն անդադար գովաբանում էին նրա գեղեցկությունը և բարձր ինտելեկտը։ Նրան համարում էին գեղեցիկ կազմվածք ունեցող։ Վրաստանի եկեղեցին սրբադասել է թագուհուն։ Իրականում նա չի զոհվել, ուղղակի ոսկյա ննջարանում քուն է մտել։ Երբ մարդկանց համար ամեն ինչ ավելի վատանա, նա կարթնանա իր քնից և նորից կիշխի նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել