Antifake.am-ը գրում է․
Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անուղղակի հայհոյանքներն էին Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Ինչպես ներկայացրել էինք նախորդ հոդվածում, Անդրանիկ Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ Հովհաննիսյանը ասել է, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։
Իշխանափոխությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը՝ այն է երկակի ստանդարտների կիրառումը, մտահոգիչ է, քանի որ «նույնաբովանդակ խնդիրները» տարբեր սուբյեկտների դեպքում ստանում են տարբեր «լուծումներ», ուստի Արփինե Հովհաննիսյանի հարցադրումը կարող ենք համարել տեղին: Եթե կարելի է ուսումնասիրել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնյա հանդիսացողների գույքի օրինականությունը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոն զբաղեցնողների գույքի օրինականությունը ինչու՞ չի ստուգվում:
AntiFake.am-ին ուշագրավ տեղեկություններ են փոխանցվել Անդրանիկ Քոչարյանի՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո իրականացրած գործունեության առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև։
Մեր աղբյուրը պատմեց, որ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթ գծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթ գծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։
1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրի տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։ Այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեքի բահ։
Երբ սկսվեց Երևանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանին հաճոյանալու համար, ըստ մեր աղբյուրի, Գյումրիից Երևան ուղարկեց աղետի գոտու վերականգնման համար նախատեսված հարյուրավոր տոննաներ մետաղական ամրաններ, էլ․ տրանսֆորմատորներ և տասնյակ կիլոմետրերով էլ․ մալուխներ։
Ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։
Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից` համաձայն մեր աղբյուրի տեղեկությունների:
Անդրանիկ Քոչարյանը աղետի գոտու վերականգնման համար ուղղարկված շինանյութերը Գյումրիից ապօրինի դուրս հանելով, ոչ միայն հսկայական գումարներ աշխատեց, այլ փորձեց հաճոյանալ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը և Վանո Սիրադեղյանին` ակնկալելով նրանց աջակցությունը, Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ