Ամենավառ դրվագներից մեկը՝ Ջոկերի պարը լոգարանում, չի եղել սցենարում, հաղորդում է Screen Rant-ը՝ հղում անելով ժապավենի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսին:

Նրա խոսքերով, ոչ ոք չէր սպասում, որ Արթուր Ֆլեքը (Խոակին Ֆենիքս) կպարի լոգարանում: Սցենարում գրված էր, որ նա նայում է հայելու մեջ և ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ արեցի ես»: Սակայն, նկարահանումների ժամանակ, միացնելով երաժշտությունը, որը հորինել էր սաունդթրեքի հեղինակը, դերասանը սկսել է իմպրովիզացնել, և արդյունքում նրա պարը հայտնվել է կինոնկարի վերջնական տարբերակում:

https://cdn25.img.ria.ru/images/155923/82/1559238216_184:0:2904:1530_600x0_80_0_0_0ca029e12ce5f62d58286c7ea4749335.jpg

Երկրպագուները կարծում են, որ իմպրովիզացիան ավելի լավ է ցույց տալիս, թե ինչպես է Արթուր Ֆլեքը աստիճանաբար վերածվում Ջոկերի:

Քննադատների և հանդիսատեսի շրջանում ֆիլմի մեծ հաջողության ֆոնին արդեն քննարկվում է Warner Bros.-ի կողմից ֆիլմի շարունակությունը նկարահանելու հարցը: Սակայն ի սկզբանե «Ջոկերը» մեկ ֆիլմի մտահղացում էր, որում ներկայացվում է կոմիքսի հերոսի պատմությունը: Մյուս կողմից, դեռ վաղ է ամբողջությամբ բացառել սիքվելի հայտնվելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել