Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որն, ըստ էության, սպառնիլք է բոլորի հասցեին: Էրդողանը նախ մեղադրանք է հնչեցրել միջազգային հանրության հասցեին, ովքեր չօգնեցին Թուրքիային, Թուրքիայի տարածքում գտնվող, ըստ Էրդողանի, 3,6 միլիոն փախստականի հարցը: Նա հումանիտար ճգնաժամ համարում է հենց այդ հանգամանքը, ոչ թե խաղաղության հաստատման համար թուրքական բանակի գործողությունները Սիրիայի տարածքում:
Այնուհետև Էրդողանը հայտնում է, որ իրենք ոչ մի խնդիր չունեն Սիրիայում բնակվող կրոնական և էթնիկ փոքրամանսնությունների հետ, և Սիրիայի քաղաքացիներն իրենց համար հավասար են, եթե չեն պատկանում որևէ ահաբեկչական խմբավորման: Էրդողանը քննադատել է եվրոպական երկրներին 2011-14թթ.-ին Թուրքիա ահաբեկիչներ «ներմուծելու» համար: Առանց պետության անունը տալու նա հայտնել է, որ եվրոպական երկրներից այդ ժամանակաշրջանում Ստամբուլ են ժամանել ահաբեկիչներ, որոնց մի մասին հաջողվել է անցնել Սիրիա, իսկ մի մասը բռնվել է:
Նա նաև անդրադարձ է կատարել արաբական երկրներին և հայտնել, որ այդ երկրների հայտարարությունները չեն արտացոլում բնակչության կարծիքը: Այնուհետև հնչեցրել է հռետորական հարց. «Ի՞նչ են արել Սիրիայում այդ հումանիտար ճգնաժամը վերացնելու համար, ի՞նչ են արել իրենց պապական հողերը համարող այդ տարածքներում ահաբեկչությունը վերացնելու համար»:
Էրդողանը նաև կոչ է արել աշխարհին, որ աջակցեն Թուրքիային, քանի որ Թուրքիան անում է այն, ինչը պետք է անեին եվրոպական երկրներն ու միջազգային կառույցները: