Shabat.am-ը գրում է.
Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով, նրանք մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիսում հայկական համայնքի հետ, և մեր դիվանագիտական ներկայացուցչությունները օպերատիվ տեղեկություններ են ստանում` պատրաստակամություն հայտնելով աջակցել նրանց: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ այն վայրերում, որտեղ կան հայեր, պատերազմական գործողություններ չկան, հետևաբար հայերի տարհանման խնդիր չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել