Hraparak.am-ը գրում է.

Ամերիկյան ներքաղաքական օրակարգը թույլ չի տալիս այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ձեռնարկել քայլեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները էականորեն բարելավելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը RT Arabic –ի հետ զրույցի ընթացքում։

Նա հավելել է, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ է խոսում Թրամփը Ռուսաստանի մասին եւ ինչպես։ «Մենք գիտենք, որ դեռ նախորդ նախընտրական քարոզչության ժամանակ նա կողմ էր հարաբերությունների նորմալացմանը, սակայն ցավոք, մինչեւ հիմա դա անել չի հաջողվել։ Սակայն մենք ըմբռնումով ենք մոտենում, քանի որ հասկանում ենք, թե ինչ է կատարվում ԱՄՆ ներքաղաքական կյանքում եւ ներքաղաքական օրակարգը թույլ չի տալիս գործող նախագահին քայլեր ձեռնարկել՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների էական բարելավման ուղղությամբ»,- իր խոսքում մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել