Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է տեղեկությունը, որ ամերիկացի զինվորականները հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ: «Սիրիայում ԱՄՆ զինվորականների վրա կրակելու մասին խոսք լինել չի կարող», – Աքարի խոսքը մեջբերում է Անադոլու գործակալությունը: Աքարն ասել է, որ թուրք զինվորականներն իրենց գործողությունները Սիրիայում համակարգում են ԱՄՆ հետ:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր տեղեկությունը, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան ամերիկացի զինվորակնները Կոբանի քաղաքի մոտ հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ: Ամերիկացի զինվորականները չեն տուժել: Պենտագոնը պահանջել է, որ Թուրքիան դադարեցնի բոլոր գործողությունները, որոնք կարող ամերիկացի զինվորականները պաշտպանական արձագանքը պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել