Լինա Մեդինան 5-ամյա աղջիկ էր, ով մի օր սկսեց անսովոր չաղանալ։ Ծնողները անհանգստացան նրա մարմնի այդ անսովոր փոփոխություններից ու վերջինիս տարան բժիշկի։ Բժիշկները զարմացած նշեցին, որ փոքրիկը 7 ամսական հղի է ու որոշ ժամանակ անց երեխա է ունենալու։ 

Պերուն 1930-ականներին առանձնանում էր իր ազատ բարքերով ու տարօրինակ խնջույքներով, որոնք երբեմն վերջանում էին ինչ-որ մեկի հետ անկողնում հայտնվելով։ 5 ամյա Լինա Մեդինան այդպիսի մի խնջույքից հետո սկսեց տարօրինակ չաղանալ։ Նրա ծնողները անհանգստանում էին փոքրիկի առողջությամբ ու, երբ հիվանդանոցում հայտնվեցին, պարզեցին, որ փոքրիկը մայր է դառնալու։ Այս նորությունը ցնցեց ոչ միայն փորքրիկի ընտանիքին, այլ նաև բժիշկներին, ովքեր այսպիսի պրակտիկայի դեռևս չէին հանդիպել։ 

Բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ փոքրիկ աղջիկը հղիացել է, սակայն նա ոչինչ չէր հիշում։ Էքսպերտները ենթադրեցին, որ աղջիկը խնջույքի ժամանակ բռնության է ենթարկվել, որի արդյունքում էլ անհավանականորեն հղիացել է։ 

Քանի որ Լինան դեռ փոքր էր հղիություն տանելու համար, նրան անմիջապես վիրահատեցին և նա ունեցավ որդի՝ 2.26 կգ. քաշով։ Սկզբում Լինայի ծնողները տղային մեծացնում էին, ինչպես իրենց որդուն։ Նրանք նշում էին, որ Լինան ու նորածինը քույր ու եղբայր են, սակայն տարիներ անց նրանք բացահայտեցին, որ տղան Լինայի որդին է։ Լինայի որդին երկար չապրեց, նա ապրեց 40 տարի, քանի որ տառապում էր գլխի հազվագյուտ հիվանդությամբ։ 

Մամուլը ողոված էր այս անհավանական պատմության մասին նորություններով։ Բոլորը փորձում էին ծանոթանալ աշխարհի ամենաերիտասարդ մայրիկի հետ, սակայն նա խուսափում էր որևէ մեկնաբանություն տալուց։ Անգամ բժիշկը, ով տեսանկարահանել էր ծննդաբերության ամբողջ ընթացքը, մի օր ծովում տարօրինակ պատահարի պատճառով պատահական կորցրեց բոլոր տեսագրություններն ու հնարավոր ապացույցները։ 

Տարիների ընթացքում Լինան սկսեց ավելի շատ խուսափել մամուլից։ Անգամ, եթե նա որևէ մեկին փորձում էր հարցազրույց տալ, նշում էր, որ ոչինչ չի հիշում։ Լինայի ծննդաբերությունն ընդունող բժիշկն այնքան տարվեց աղջկա պատմությամբ, որ նրան առավ իր հովանավորության ու խնամքի տակ։ Նա պահեց ու մեծացրեց աղջկան, փորձեց օգնել նրան հաղթահարել հոգեբանական դժվարությունները։ 

Միայն տարիներ անց այս երկուսը ամուսնացան ու Լինան արդեն գիտակից տարիքում երեխաներ ունեցավ։ Աշխարհի ամենաերիտասարդ մայրիկը, ում պատմությունը մինչև օրս բացահայտված չէ, մահացավ 81 տարեկան հասակում։ Նա մինչև գերեզման տարավ այն պատմությունը, որը շոկի ենթարկեց աշխարհը։ Մինչև օրս այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում էր այս աղջնակը հղիացել ու, թե ինչպե՞ս է առհասարակ դա հնարավոր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել