Մանկական բժշկական հետազոտական ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականներն առաջարկել են քաղցկեղի արագ և արդյունավետ բուժման միջոց։ Նրանք պարզել են, որ ինչպես hTERT-ի, այնպես էլ տելոմերազայի՝ քրոմոսոմների ծայրերը երկարացնելու կարողության միաժամանակյա ճնշումը հանգեցնում է քաղցկեղի բջիջների արագ վերացմանը։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, գիտնականները ցույց են տվել, որ տելոմերազայի ֆերմենտի սուբմիավորը՝ hTERT-ը (մարդու տելոմերազային հակադարձ տրանսկրիպտազա) ուժեղացնում է սպիտակուցների ակտիվությունը, որոնք պաշտպանում են քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն։ Տրանսկրիպտազայի այդ գործառույթը մինչև հիմա հայտնի չէր, և դա էլ բացատրում է, թե ինչու տելոմերազաների ճնշումը չի կանգնեցնում ուռուցքների չվերահսկվող աճը։ Ինչպես hTERT-ի, այնպես էլ տելոմերազայի՝ քրոմոսոմների ծայրերը երկարացնելու կարողության միաժամանակյա ճնշումը հանգեցնում է քաղցկեղի բջիջների արագ վերացմանը։

Տելոմերազայի հիմնական գործառույթը մարմնաչափ քրոմոսոմների վերջնամասերի երկարացումն է, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվելուց, որն առաջանում է գենետիկ նյութի ռեպլիկացիայից բջիջների կիսման դեպքում։ Յուրաքանչյուր կիսման հետ մարմնաչափ քրոմոսոմների երկարությունը կրճատվում է։ Գոյություն ունի Հեյֆլիքի շեմ հասկացությունը. այն  ցույց է տալիս, թե որքան ուժեղ պետք է կրճատվի քրոմոսոմի ծայրը, որպեսզի բջջի կենսունակությունը խիստ փոքրանա։ Բայց քաղցկեղի բջիջները խուսափում են դրանից տելոմերազայի բարձր ակտիվության պատճառով։

Միևնույն ժամանակ, միայն տելոմերազայի ճնշումն անարդյունավետ է ուռուցքների դեմ պայքարում, քանի որ բջիջները պետք է կիսման շատ ցիկլեր անցնեն, մինչև որ մարմնաչափ քրոմոսոմները բավականաչափ հյուծվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել