Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հատուկ սրսկումներ են արել ձայնալարերը պահպանելու համար, որպեսզի այսպես կոչված մամլո-մարաթոնի ընթացքում, որը ավելի քան ութ ժամ է տևել, նրա ձայնը չկտրվի:

«Ձայնալարերն իմ թույլ տեղն են, դուք գիտեք այդ մասին»,- ասել է Զելենսկին լրագրողներին:

Նա նշել է, որ իրեն լավ է զգում, սակայն ձայնն իրոք նստում է: Դրանից հետո Զելենսկին ժեստով ցույց է տվել, որ հատուկ սրսկումներ է ստանում ձայնալարերի համար, հաղորդում է «Ուկրաինական լուրեր» պարբերականը:

Նա նաև նշել է, որ մամլո ասուլիսին մասնագետներ են ներկա գտնվում, որոնք կօգնեն ձայնալարերի հետ կապված խնդիրների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել