Lragir.am-ը գրում է.

Պաշտոնական Դամասկոսը քրդերի հետ չի բանակցելու, քանի որ վերջիններս «դավաճանել են երկիրը» և Թուրքիային առիթ տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին, որոնք մեջբերում են Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադի խոսքերը:

«Մենք չենք համաձայնվի ոչ մի երկխոսության ու բանակցությունների նրանց հետ, ովքեր օտար ուժերի պատանդն են: Սիրիայի տարածքում հարթակ չկա Վաշինգտոնի գործակալների համար», – ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել