Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է կազմակերպել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գնդակոծման տակ հայտնված խաղաղ հայ բնակչության տարհանումը: Մինչ այս պահը որևէ քայլ և գործողություն չի իրականացվել: Ոչ մի հայ չի տարհանվել Սիրիայից: Սա ամենամեծ խայտառակությունն է և լուրջ հետևությունների տեղիք տվող՝ մտածող մարդկանց համար: Ի դեպ, Սիրիայի հայաշատ համայնքներում, հայերի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 3500 մարդ, մեծ մասը ապրում են Ղամիշլի քաղաքում: Հավելեմ նաև, որ տարհանման կազմակերպումը պետք էր օպերատիվ իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ, որովհետև ՌԴ-ի հետ ՀՀ-ն Հալեպում մարդասիրական առաքելություն է իրականացնում:

Հ.Գ. Փաստորեն, Նիկոլի օպերատիվ կապը միայն Ալիևի հետ է գործում, Ռուսաստանից լուր չունի՞... Հասկանո՞ւմ եք, թե ամեն վայրկյան քանի հայ է զոհվում Սիրիայում: ՀՀ իշխանության ղեկին հայտնվածներ, թուրքի տարածաշրջանային նկրտումները կարող են ծավալվել, այս ֆոնին Ադրբեջանը կարող է ակտիվանալ, ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք ապահովելու Հայաստանի խաղաղ բնակչության անվտանգությունը, էլ չասեմ՝ որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր՝ նաև արցախցիների անվտանգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել