Marvel Studios կինոստուդիան կարող է ֆիլմ նկարահանել գերհերոսների մասին, որում բոլոր դերակատարները կլինեն կանայք: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը՝ վկայակոչելով դերասանուհի Բրի Լարսոնի խոսքը, որն ստուդիայի մի քանի կինոնկարներում եղել է Քերոլ Դենվերս կամ Միսս Մարվել անունով հերոսի դերակատարուհին:

Լարսոնի խոսքով՝ իրենք մյուս դերասանուհիների հետ միասին խաղացել են Marvel-ի կինոնկարներում. ավելի վաղ բացառապես կին գերհերոսների մասնակցույթամբ կինո ստեղծելու հեռանկարը քննարկել են ստուդիայի ղեկավար Քեւին Ֆայգիի հետ: «Ես կասեի, որ Marvel-ի դերասանական կազմից բազմաթիվ կանայք մոտեցել են Քեւինին եւ ասել. «Մենք միասին կզբաղվենք դրանով: Մենք ցանկանում ենք դա անել»,-հանդեսը մեջբերում է դերասանուհու խոսքը:

«Դուք հասկանում եք, որ ես չեմ պատասխանատվություն կրում Marvel-ի ապագայի համար,-նշել էԼարսոնը:-Բայց եթե մենք իսկապես այրվենք դա անելու ցանկությունից, եթե մենք սիրով վերաբերվենք դրան եւ ամբողջ աշխարհում մեծ թվով մարդիկ կխոսեն այն մասին, որ դա ցանկանում են, հնարավոր է, որ դա պատահի»:

Ռեժիսորներ Աննա Բոդենի եւ Ռայան Ֆլեքի «Կապիտան Մարվել» կինոնկարը (2019 թ.), որտեղ գլխավոր դերը կատարել է Բրի Լարսոնը, համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1,1 մլրդ դոլար: Դրա հետ միասին այս տարի 1 մլրդ դոլարի սահմանը հաղթահարել են Marvel-ի արտադրության եւս երկու ֆիլմերի դրամական մուտքերը:

Դրանցից առաջինը՝ Գայ Ռիչիի «Ալադինը» (2019 թ.), համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1,05 մլրդ դոլար: Երկրորդը՝ «Վրիժառուները. եզրափակիչ»-ը (2019 թ.), դրամական մուտքերի պատմական ռեկորդ է սահմանել՝ վարձույթի ընթացքում վաստակելով գրեթե 2,8 մլրդ դոլար՝ առաջ անցնելով նախորդ ռեկորդակրից՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» (2009 թ.) բլոքբասթերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել