ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու օգտին, հաղորդում է CNN-ը:

Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդը հրաժարվում է կատարել ԱՄՆ կոնգրեսի պահանջները: Ըստ Բայդենի, Թրամփն արդեն «դատապարտված» է ամբողջ աշխարհի և ամերիկացի ժողովրդի համար:

ԱՄՆ նախկին փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ նախագահը խախտել է երդումը, ինչպես նաև նշել է, որ Թրամփի իմպիչմենթը հնարավորություն կտա պահպանել Սահմանադրությունն ու ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել