Կարապի լճում երեկ կայացավ Սրբուկի նոր համերգային ծրագրի շնորհանդեսը։ Նոր ծրագրի հիմքում հայկական սիրված ժողովրդական երգերն ու խաղիկներն են, որոնք Սրբուկը ներկայացնում է իր մեկնաբանությամբ, նորովի։ BlogNews.am-ը ներկայացնում է համերգի լուսանկարները: Ծրագրում ներառվել են հետևյալ երգերը` «Թամզարա», «Սիրելիս, գալիս ես», «Ջուր եմ ծախում, սառը ջուր», «Ով սիրուն, սիրուն», «Մոկաց շուկեն», «Մոկաց հարսներ», «Երգ սիրո մասին», «Ամպի տակից», «Փոփուրի՝ «Շիրխանի», «Խորոտ էր, կոլոտ էր», «Սարի լալա», «Փոփուրի՝ «Բոբիկ ջուր մի էրա», «Ավլեմ, թափեմ փոշին», «Խնկի ծառ»»։

«Ժամանակ առ ժամանակ աննկարագրելի ցանկություն է առաջանում վերադառնալու ակունքներին, այն ամենին, ինչ մերն է ու լավագույնն է։ Սա էլ իմ փորձն էր սիրված երգերի յուրովի արտահայտմամբ եւ մեկնաբանությամբ, որը, հույս ունեմ, դուր կգա իմ հանդիսատեսին»,- նշում է Սրբուկը։

Երգերի նոր գործիքավորումն արել է Հովհաննես Հովհաննիսյանը, ձայնագրությունն իրականացրել է Դավիթ Բադալյանը, երաժշտական պրոդյուսեր` Դավիթ Միրոյան: Նախագիծն իրականացվել է «Factory production»-ի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել