Մինչև օրս հստակ ոչ ոք չգիտի այն պատճառները, որոնք դրդել են Բլանշ Մոնյեին՝ 24-ամյա գեղեցկուհի ֆրանսուհուն փակի տակ պահել շուրջ 25 տարի, սակայն այս պատմությունը մեր օրերում անգամ անհնար է կարդալ առանց սարսափելու։ 

Ամեն ինչ սկսվեց ֆրանսիական քաղաքներից մեկում՝ Պուատյեյում, որտեղ 1876 թվականին ապրում էր Մոնյեների բարեպաշտ ընտանիքը՝ հայրը, մայրը, դուստրը, եղբայրն ու նրանց ծառան։ Ընտանիքի դուստրը՝ Բլանշը, իսկական գեղեցկուհի էր։ Նա ուներ գեղեցիկ, երկար վարսեր ու տղամարդկանց անտարբեր չթողնող տարբերվող արտաքին։ 

Բլանշը կրթված ու լսող աղջիկ էր։ Նա երբեք չէր հակառակվում իր ծնողներին, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ աղջիկը դարձավ 24 տարեկան։ Մի օր 24-ամյա գեղեցկուհին սիրահարվեց իրենց մի քանի տարի մեծ իրավաբանի ու որոշեց ամուսնանալ նրա հետ։ 

Աղջկա ծնողները, մասնավորապես՝ մայրը, կտրականապես դեմ էին նրա այս որոշմանն ու փորձեցին ամեն ինչ անել նրան այդ քայլից հետ պահելու համար։ Դրա հետևանքով լսող Բլանշը վերածվեց չենթարկվող աղջկա։ Նա սկսեց իր ծնողներին դեմ շատ քայլեր անել՝ նրանց անունը խայտառակելու համար։ 

Բլանշը դուրս էր գալիս պատուհանից ու ցույց տալիս իր մերկ մարմինը։ Նա երբեմն մերկ փորձում էր դուրս գալ փողոց, որպեսզի բոլորը տեսնեն, թե իր ծնողներն ինչպիսի աղջիկ են դաստիարակել։ Սակայն Բլանշի անհնազանդության քայլերը ծնողներին ծայրահեղ քայլերի դրդեցին, որոնց նա չէր սպասում։ 

Մի օր Բլանշի մայրը հրահանգեց ծառային նրան փակել սենյակում ու կողպել բոլոր պատուհանները։ Բլանշը իրավունք չուներ դուրս գալ սենյակից։ Նրա սնվելը, խնամքը ամբողջովին կազմակերպվում էր սենյակում։ Առաջին 10 տարիներին Բլանշի հետ կապված խնամքի բոլոր կանոնները պահվում էին, սակայն ամեն ինչ փոխվեց Բլանշի հոր մահից հետո։ Նրա խնամքն ամբողջովին անտեսվեց։ 

Աղջկա սենյակում շուտով առնետներ հայտնվեցին, ու նրա սենյակից սկսեց անտանելի հոտ գալ։ Սակայն Բլանշին ոչ ոք չէր պատրաստվում ազատել։ Միայն 25 տարի անց ոստիկանություն նամակ հասավ Բլանշի հանդեպ անարդարության ու նրա անմարդկային կյանքի մասին։ Ոստիկանները շտապեցին դեպքի վայր ու գտան Բլանշին՝ «հրշեի» վերածված։ Նա դարձել էր 26 կիլոգրամ՝ 166 սմ հասակի պայմաններում։ Նրա երկար մազերը խճճվել էին, ու նա անընդհատ խելագար մտքեր էր արտահայտում։ 

Բլանշին հայտնաբերելուց հետո նա ապրեց 13 տարի ևս։ Այդ 13 տարիները նա անցկացրեց հոգեբուժարանում՝ այդպես էլ չբացահայտելով՝ ինչո՞ւ էր այդտեղ հայտնվել, ինչո՞ւ անգամ ծնողների մահից հետո նրան ոչ ոք ազատ չէր արձակել, ու ինչո՞ւ, ի վերջո, նրան մինչ օրս ոչ ոք չէր փնտրել։ Բազմաթիվ հարցեր մինչև օրս մնում են անպատասխան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել