Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ է թողարկել անհատական համակարգիչների եւ սերվերների համար։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 7-ին զետեղվել է ընկերության կայքում, օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ՝ օպերացիոն համակարգը պարունակում է Apple Music, Apple Podcast եւ Apple TV հավելվածների նորացված տարբերակները:

Sidecar նոր գործառույթը հնարավորություն է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը, նշվում է հաղորդագրության մեջ, ապահովում է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման եւ կայքերից օգտվելու վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել