Թվում է՝ չկա այնպիսի մեկը, որը կարդացած չլինի հունական, հռոմեական կամ էլ սկանդինավյան դիցաբանություն: Այդ պատմությունները դեռևս մանկուց բոլորին էլ զարմացրել և տպավորել են: Դիցաբանությունը մարդկանց միշտ էլ սովորեցրել է բարություն և խիզախություն: Կա՞ մեկը, ով չգիտի, թե ով է Հերկուլեսը կամ էլ Պրոմեթևսը: 

Այսօր կխոսենք Անդրոկոլի և առյուծի մասին:

Картинки по запросу androcles and the lion

Անդրոկոլը սովորական ստրուկ էր: Նա աշխատում ու դիմանում էր իր տիրոջ կոպտությանն ու ծաղրանքներին: Նա աշխատում էր՝ հաշվի չառնելով ո՛չ սովը, ո՛չ էլ ցավը: Սակայն շուտով այլևս անհնար եղավ դիմադրել այս ամենին, և Անդրոկոլը որոշեց փոխել կյանքը․ նա ուղղակի փախավ տիրոջից: 

Իհարկե, բոլորը սկսեցին փնտրել նրան։ Տղամարդը թաքնվել էր քարանձավում: Այդ քարանձավը առյուծինն էր: Կենդանին ոչինչ չարեց անկոչ հյուրին: Առյուծն իր թաթը մեկնեց Անդրոկոլին, որը խորը վնասված էր: Անդրոկոլը բուժեց առյուծին, ինչի համար էլ հանգրվանում էր քարանձավում: Առյուծը տղամարդու համար ուտելիք էր բերում:

Սակայն Անդրոկոլը որոշեց քաղաք վերադառնալ: Դե, իհարկե, զինվորները փնտրում էին նրան, չէ՞ որ նրա տերը հենց այնպես չէր թողնի այս ամենը: 

Զինվորները գտնում են Անդրոկոլին և բռնում: Սկզբում նրան բանտարկում են, իսկ հետո՝ մահապատժի ենթարկում: Անդրոկոլը պետք է առյուծի դեմ դուրս գար և սպաներ նրան: 

Բայց հանդիսատեսը ցանկալիին չի հասնում: Առյուծը ոչինչ չի անում Անդրոկոլին: Իհարկե, դժվար չէր գուշակել, որ դա հենց նույն առյուծն էր, որին բուժել էր Անդրոկոլը: Մարդիկ զարմացած ու ապշած էին: Նրանք պնդեցին, որ երկուսին էլ ազատ արձակեն: 

Այդ ժամանակից սկսած ընդունված է համարել, որ նրանք ընկերներ են: 

Похожее изображение

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել