Iravunk.com-ը գրում է.
«Ցանկացած մեկը՝ բացի ինձնից, ով կգա իշխանության Իլհամ Ալիևի փոխարեն, է՛լ ավելի ագրեսիվորեն տրամադրված կլինի վերահաստատելու իր իրավունքը՝ այսպես ասած իշխանության հանդեպ, և առաջին թիրախը այդ պարագայում պիտի լինեն Հայաստանը և Ղարաբաղը: Ի վերջո չպետք է մոռանանք, որ հենց Իլհամ Ալիևի ժամանակ Ադրբեջանը շրջվեց դեպի ագրեսիվ քաղաքականություն, իսկ Հեյդար Ալիևը՝ Իլհամ Ալիևի հայրը, ժամանակին ասում էր, որ.« Մեզ՝ ադրբեջանցի ժողովրդին Ղարաբաղը ընդհանրապես պետք չի, դա քարքարոտ հող է, որը Ադրբեջանին երբեք որևէ օգուտ չի բերել»,- և արդեն տրամադրում էր իր ժողովրդին խաղաղ կարգավորմանը, որը պետք է նախատեսեր Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի ճանաչումը: Պետք է ասեմ, որ ԼՂՀ-ի անկախ պետականության գոյությունը չի կարեղ լինել առանց ազատագրված տարածքների: Առանց ազատագրված տարածքների և Մայր հայրենիքի հետ ուղիղ սահմանի ԼՂՀ-ն կենսունակ չի կարեղ լինել՝ չորս կողմից շրջապատված ադրբեջանցի թուրք թշնամիներով»: Այս մասին այսօր ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը և հավելեց, որ.
« Նախագահական ընտրություններից առաջ հայ- ադրբեջանակա սահմանին որոշակի սրացումը սպասելի էր:Դա ոչ միայն նախընտրական շրջանին է վերաբերվում: Ընդհանրապես դա մեծ սպառնալիք է, եթե Ադրբեջանում ինչ-որ հարցով ներքին անկայունություն լինի, ժողովրդի ուշադրությունը այդ իրավիճակից շեղելու համար կարող է դիմեն ռազմական արկածախնդրության, որը հնարավոր է, որ վերաճի պատերազմական գործողությունների: Մենք մի անգամ արդեն թուրքերին դաս տվեցինք ղարաբաղյան պատերազմում, արդեն մի անգամ ապացուցեցինք, թե ինչպես է ղարաբաղյան հարցը լուծվում ռազմական ճանապարհով: Եթե Ադրբեջանին և մասնավորապես Իլհամ Ալիևինայդ դասը քիչ էր, մենք կարող ենք նորից կրկնել, և այս անգամ ազատագրել ոչ միայն այն տարածքները, որի մասին խոսվում է, այլ նաև հասնել մինչև Բաքու»:Խոսելով ազատագրված տարածքները վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին նա ասաց.«ԼՂՀ ԱԳ նախարարը խոսում էր անվտանգության գոտու վերաբերյալ այն պարագայում, երբ Ադրբեջանը հայերի կողմից լքված տարածքները զանգվածաբար վրաբնակեցնում է: Մասնավորապես Խանլարի, Դաշկիսանի, Շահումյանի շրջանները, անգամ Արծվաշենը, որը ՀՀ մաս էր կազմում, Ադրբեջանի կողմից լայն թափով վերաբնակեցվում է, հիմնականում Թուրքիայի Հանրապետության տարածքի քրդերով: Դե դուք գիտեք, որ Իլհամ Ալրևի կլանը շատ մոտ է կանգնած քրդական տարրին, ըստ այդմ էլ իրենք սրա մեջ են տեսնում այդ հարցի լուծումը»:Բացի այդ. « Բանակցային գործընթացը ընթանում է այն տրամաբանությամբ, որ համանախագահողները արդեն մատնանշել են՝Մադրիդյան սկզբունքների ուղղությամբ, որոնք նախատեսում են, ոչ թե վերաբնակեցում, այլ այդ տարածքի նախկին բնակիչների իրավունքը, որը ամրագրված է որպես փաթեթային լուծման բաղկացուցիչ մաս՝ վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: Իրենք փորձում են օր առաջ կանխել հայերի հնարավոր վերադարձը իմ կողմից մատնանշված տարածքներ»:Նա նաև ասաց, որ իր համար անընդունելի է հաճախ բարձրացվող հարցը կապված այն բանի հետ, թե ինչպես են ադրբեջանահայ փախստականները ցանկանում վերադառնալ իրենց բնակավայրերը, մի՞ թե դա վտանգավոր չէ.« Թուրքիայում եղել է ցեղասպանություն, բայց մի՞ թե մեկն ու մեկի մտքով անցնում է արևմտահայերին ասել՝ եթե հնարավոր լիներ, հնարավորություն ունենայիք վերադռնալ ձեր հայրենիքը, դուք կհրաժարվեի՞ք այդ հնարավորությունից: Նույնը նաև ադրբեջանահայության պարագայում է, որովհետև մենք այնտեղ հայրենիք ենք թողել: Չմոռանանք, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի ավելի քան 40%-ը պատկանում է հայկական պատմական հողերին: Ինչպես կարելի է նման հարց բարձրացնել: Ցանկացած ադրբեջանահայ, ցանկացած փախստական, եթե լինեն ապահովված անվտանգության բոլոր պայմանները, բոլոր երաշխիքները՝ կցանկանար վերադառնալ իր նախկին բնակավայր, որովհետև մենք ղեկավարվում ենք ոչ թե «խոպանչու» տրամաբանությամբ, այլ այդ երկրի իրավատերերի տրամաբանությամբ»:
Մարինե Բարսեղյան