Lragir.am-ը գրում է.
«Սանիթեք» ընկերության կողմից աղբի հավաքագրման այն թերացումներից բացի, որոնք մենք տեսել ենք ամիսներ ու գուցե տարիներ շարունակ, եղել են շատ տարօրինակ ընթացքներ: Օրինակ՝ շատ մեծ կասկած է առաջացնում պայմանագրի կնքման, մրցույթների անցկացման օրինականությունը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ «Սանիթեք» ընկերությունը սպառնում է դիմել միջազգային արբիտրաժ:
«Հետաքրքիր փաստեր կան ընթացիկ փաստաթղթերի վարման, Սանիթեք-քաղաքապետարան հարաբերությունների վերաբերյալ և այլն: Այնպես որ, այստեղ շատ հարցեր կան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելուն, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքապետարանի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը: «Եթե այնուամենայնիվ Սանիթեք ընկերությունը որոշում կայացնի գնալ արբիտրաժային դատարան, ենք լիովին պատրաստ ենք դրան»,- նշեց Մարությանը: