Ընդհանրապես հարկ է ֆիքսել, որ երբ մոտենում է «նախագահի» պաշտոնավարման երկրորդ՝ վերջին ժամկետը, և նա խնդիր ունի մի այլ պաշտոնում նշանակվելով իշխանության ծանրությունն էլ այդ պաշտոնի վրա տեղափոխելու՝ օրինակ՝ վարչապետ... ապա իսկական ընդդիմադիրը, որը կյանքի-մահու պայքար է մղում նրանից ազատվելու համար, պետք է հանդես գա իշխանության ծանրությունն իր ոխերիմ բարեկամի նախընտրած պաշտոն տեղափոխելու մասին հայտարարություններով.....
Իսկ սպանում ա էս ամենը կազմակերպելու ափաշքյարությունը ու նման «ընդդիմադիրների» քայլերը մատնացույց անելուն ի պատասխան նրանց «o sancta simplicitas» կեցվածքով վայնասունը հալածանքների ու այլ սարսափ-պատումների մասին:
Դե, ինչ ասեմ. դուք շարունակեք ձեր «սուրբ ընդդիմադիր» առաքելությունը, ես էլ շարունակեմ ինձ համար բացահայտել, թե էս հասարակության մի զգալի հատվածի մոտ փորձը գիտելիքի վերածելու գործընթացը քանի տասնամյակ ա պահանջում... Ի դեպ մի բան, որը երեխան անում ա մի քանի ու այն էլ ոչ շատ գիտակից տարիների ընթացքում:



