Ցավոք, մեր օրերում մարդկանց վաճառքը շարունակում է մնալ աշխարհի ամենաանլուծելի խնդիրներից մեկը։ Բազմաթիվ կանայք ու երեխաներ ամեն տարի դառնում են թրաֆիքինգի զոհ, քանի որ հավատում ու վստահում են անծանոթներին ու անտեղյակ են հնարավոր սպառնալիքների մասին։ 

Այս ամենի շնորհիվ աշխարհը շարունակում է ծնել սրիկաների, ովքեր զբաղվում են մարդկանց վաճառքով ու դրա շնորհիվ մեծ գումար վաստակում։ Սուն Ցզյանը՝ 63-ամյա մի չինացի, տարիներ շարունակ զբաղվել է մարդկանց վաճառքով։ Նրան հասցրել էին բանտարկել, սակայն Սունը կարողացավ փախչել ու թաքնվել։ 

17 տարի շարունակ ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել հանցագործին ու հասկանալ, թե որտեղ է նա թաքնվում։ Սունը շարունակում էր զբաղվել մարդկանց վաճառքով ու խաղալ բազմաթիվ երեխաների ու կանանց ճակատագրերի հետ։ 

Սակայն վերջին տարում ոստիկանությունը հուշումներ ստացավ։ Սունին ճանաչողները նշեցին, որ նա սիրում է ժամանակ անցկացնել Յունան քաղաքի լեռներում։ Ոստիկանները կենտրոնացան լեռների վրա, սակայն նորից ոչինչ չէին կարողանում պարզել։ Այսպես՝ նրանք որոշեցին դրոններ օգտագործել հանցագործին հայտնաբերելու համար։ Դրոններից մեկն ինչ-որ տարօրինակ հատված գտավ, որտեղ մարդկային աղբի հետքեր էին։ Դրա շնորհիվ ժամեր անց ոստիկանությունը հայտնաբերեց ու ձերբակալեց տարիներ շարունակ բանտից փախած Սուն Ցզյանին։ 

Այն պայմաններն ու վայրը, որտեղ տարիներ շարունակ թաքնվել է չինացին, ուղղակի սրտխառնոց են առաջացնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել