84 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դայեն Քերոլը: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Դերասանուհին պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ: Նա մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Դայեն Քերոլը «Ջուլյա» սիթկոմի եւ «Քլոդինը» ֆիլմի գլխավոր դերակատարն էր, հայտնվել է «Սիրում եք արդյոք Բրամսին», «Շտապեցրու մայրամուտը» եւ «Եվայի ապաստարանը» ժապավեններում, ինչպես նաեւ նկարահանվել է «Դինաստիա», «Ուրիշ աշխարհ», «Ճերմակ օձիք» եւ «Կրքի անատոմիա» սերիալներում:
1962 թվականին Քերոլը դարձել է առաջին սեւամորթ ամերիկուհին, որը, որպես լավագույն դերասանուհի, «Թոնի» մրցանակ է ստացել բրոդվեյյան մյուզիքլում խաղացած դերի համար: 1975 թվականին նա «Օսկար» մրցանակի էր անվանակարգվել «Քլոդինը» կինոնկարում կատարած դերի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել