Բաղադրիչներ
- 4-6 հոգու չափաբաժնով՝
- սև շոկոլադ - 225 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 1/2 բաժակ
- վանիլին - 1/2 թ/գ
- դարչին - 1/4 թ/գ
- կարմիր պղպեղ - 1/8 թ/գդ (կծու)
- սև սուրճ - 1 ճ/գ
- Ձևավորման համար՝
- շաքարի փոշի - 1 ճ/գ
- կակաո - 1-2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։ Ցանկալի է շոկոլադը լինի կակաոյի 60 տոկոս և ավելի պարունակությամբ։Սերուցքը տաքացնում ենք, մինչև պղպջակներ առաջանան։
Տաք սերուցքը լցնում ենք շոկոլադի կտորների վրա և մի քանի րոպե թողնում ենք։
Այնուհետև լավ խառնում ենք, մինչև զանգվածը միասեռ դառնա։
Ավելացնում ենք վանիլինն ու սուրճը։
Այնուհետև ավելացնում ենք դարչինն ու կարմիր կծու պղպեղը։
Լավ խառնում ենք և սենյակային ջերմաստիճանում մեկ ժամ թողնում ենք, որպեսզի խառնուրդը թանձրանա։ Կարող ենք 15 րոպեով սառնարանը տեղափոխել, որպեսզի ավելի պնդանա։ Գդալի օգնությամբ գնդեր ենք ձևավորում և ևս 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
Գնդիկները թաթախում ենք կակաոյի փոշու մեջ (կամ շաքարի փոշու` ըստ ցանկության)։
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել