Հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժամանակակից քաղաքների մեծ մասը մեզ հայտնի են դեռ վաղուց։ Այնտեղ զարգացած են ենթակառուցվածքները, տրանսպորտը, տնտեսությունը և բժշկությունը։ Իսկ աշխարհում կառուցվո՞ւմ են նոր քաղաքներ, և որտե՞ղ են դրանք գտնվում։
Անդրիչգրադ, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքի շինարարությունը սկսվել է 2011 թվականին և ավարտվել 2014 թվականի ամռանը։ Շինարարության համար ծախսվել է 15 միլիոն եվրո։
Քաղաքը զբաղեցնում է 1,7 հա տարածք։ Այստեղ շատ լավ են զարգացած ենթակառուցվածքները․ կան մի շարք հյուրանոցներ, խանութներ, սրճարաններ, գրադարան, կինոթատրոն և անգամ համալսարան՝ ամեն ինչ, ինչը հարկավոր է հարմարավետ կյանք վարելու համար։
Հալշտատ, Չինաստան
Չինացիներն անում են ամեն ինչ՝ սկսած սննդից, հագուստից և սարքերից և վերջացրած քաղաքներով։ Արդեն հիմա երկրում կա Վենետիկի և Փարիզի սեփական օրինակները։
Հալշտատը բացառություն չէ։ Քաղաքի շինարարությունն ավարտվել է 2011 թվականին։
Շատ շինություններ նման են ավստրիականին։ Ավստրիայի բնակիչները նշում են, որ 2005-2010 թվականներին չինացի զբոսաշրջիկների մեծ հոսք է սկսել, ովքեր նկարահանել են քաղաքի ամեն մի անկյունն ու քարը։ Եվ ինչպես պարզվում է, դա անելու լուրջ պատճառ են ունեցել։
Մասդար, ԱՄԷ
Կան քաղաքներ, որոնց շինարարությունը դեռևս շարունակվում է։ Օրինակ` Մասդարն արդեն 10 տարի կառուցվում է։ Համարվում էր, որ քաղաքի շինարարությունը պետք է ավարտվի 2016 թվականին, սակայն շինարարության ժամանակ մի շարք խնդիրներ ի հայտ եկան, ինչի պատճառով շինարարությունը ձգձգվեց։
Գլխավոր խնդիրը ֆինանսական ճգնաժամն էր։ 2014 թվականին այստեղ ապրում էր ընդամենը 100 մարդ և աշխատում էր ընդամենը 1 խանութ։
Սակայն քաղաքի շինարարությունը շարունակվում է: Չնայած որ արդեն ծախսվել է ավելի քան 20 միլիարդ դոլար, նախագծի ավարտը նախատեսվում է 2025 թվականին։
Լուսաիլ, Կատար
Եվս մեկ քաղաք, որի շինարարությունը դեռևս շարունակվում է։ Հենց այստեղ է անցկացվելու 2022 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնությունը։ Այս քաղաքը ցանկանում են դարձնել երկրի տնտեսական մայրաքաղաքը։
Նախատեսվում է կառուցել 25 հազար բնակելի շինություն․ 30-հարկանի երկնաքերներ, մեծ քանակությամբ հեծանվային ուղիներ, ջրային տաքսի, հսկայական գազանանոց, և այս ամենը՝ մինչ 2022 թվականը։