Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 393 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 335-ը՝ չեզոք։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին չնայած նրան, որ դրական հոդվածներ դիտարկվել են, այնուամենայնիվ, բացասականներն ավելի են։

Համացանցում և լրատվականներում քննադատվեց Աննա Հակոբյանի տարածած նկարը, որտեղ վարչապետը քնած էր, ըստ Աննա Հակոբյանի՝ ծանր աշխատանքային օրերի պատճառով։ Համացանցում ևս մեկ նկար տարածվեց, այս անգամ ոչ թե Աննա Հակոբյանի, այլ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, որը նաև քննարկվեց լրատվականներում։ Այդ լուսանկարում երևում է, ըստ լրատվականների՝ Աննա Հակոբյանի նոր թանկարժեք մեքենան։

Լրատվականներում կրկին վերհիշել են Աննա Հակոբյանի՝ ամուսնու հետ իրականացրած այցերը։ Հրապարակումներում խոսվում է, որ տիկին Հակոբյանը փորձել է թաքցնել իր թանկարժեք գնումները, բայց չի կարողացել, այնուհետև որոշակի պատասխաններ տվել է, թե ինչու է ամուսնու հետ այցերի գնում, բայց այդ բացատրությունները լրատվականի կողմից ընդունելի չեն եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել