Լեգենդար «Ընկերները» շարունակում են կապ պահպանել: «Ընկերների» վերջին սերիայից 15 տարի է անցել, իսկ սերիալում գլխավոր դերերում նկարահանված դերասանները մինչ օրս սերտ կապ են պահում միմյանց հետ: Դրա ապացույցն է Քորթնի Քոքսի (Մոնիկա) և Լիզա Քուդրոուի (Ֆիբի) Instagram-ում հրապարակած լուսանկարները:
Լուսանկարներում, որոնք արդեն հասցրել են տարածվել համացանցում, դերասանուհիները գրկախառնված երջանիկ ժպտում են: Քորթնին և Լիզան ակնհայտորեն վայելում են միմյանց ներկայությունը:
Հիշեցնենք, որ «Ընկերների» վերջին սերիան էկրաններին հայտնվեց հեռավոր 2004-ին, սակայն երկրպագուները մինչ օրս հույս ունեն տեսնել լեգենդար սերիալի շարունակությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել