Ամենայն հավանականությամբ, առաջիկայում Թուրքիան հերթական ինքնուրույն ռազմագործողությունը կնախաձեռնի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետից արևելք գտնվող քրդաբնակ շրջաններում:
Կարելի է փաստել, որ Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում: Անգամ ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման նպատակով ձևավորված թուրք-ամերիկյան համատեղ գործողությունների կենտրոնը չտվեց անհրաժեշտ արդյունք. առավելագույնը, ինչ շահեց ԱՄՆ-ն, մի քանի ամիս ժամանակն էր:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի հնարավոր ռազմագործողությանը, ապա վստահաբար կարելի է կանխատեսել՝ այն բավական խնդրահարույց է լինելու և՛ բուն գործողության մասով, և՛ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների. չկա որևէ միջազգային խաղացող, անգամ դաշնակիցների, գործընկերների շրջանում, որը կիսում է Թուրքիայի մոտեցումը տվյալ խնդրի առնչությամբ:
Քրդերը ևս վճռական են տրամդրված Թուրքիայի դեմ: Ի տարբերություն, ասենք, նույն Մանբիջի, Աֆրինի՝ Սիրիայի այս հատվածում քրդերի պատասխանը և՛ ռազմական, և՛ իրավաքաղաքական հարթություններում որակապես տարբերվելու է նախորդներից: