ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ՏԽՐԱՀՌՉԱԿ նախագահ Անդրանիկ Քոչարյանը գնալով ծաղրի առարկա է դառնում մի շատ պարզ պատճառով․ եթե որևէ այլ վիրավորական բան նկատի չի ունեցել, հիմա ինչիա ա ոտ ու ձեռ ընգած մեկնաբանում իրա ասածը, թե իրականում ինչա նկատի ունեցել։ Անգամ ոզնու ծիծաղն է գալիս, եթե Արփինեի ծնողների ունեցվածքի հետ խնդիր ունի, ինչն էր խանգարում հենց այդպես էլ ասեր հարցազրույցում։ Բայց դե բոլորս էլ գիտենք, մեջի մաղձը, աբիժնիկությունը ու լիքը այլ բաներ անհաղթահարելի են ու միշտ գլուխ են բարձրացնելու։
Պատկերացնել միայն կարելի է, թե ապրիլյանի հարցով հանձնաժողովի փաստաթղթերը, քննարկումները սույն պարոնը հետո ոնցա մեկնաբանելու, ասածն ու նկատի ունեցածները ոնց ա տարբերելու։
Նույն խմբակցության փայլուն իրավաբաններից մեկը, արդարացնելով իր աբիժնիկ գործընկերոջը, նշել էր, որ Արփինեի մայրը նոտարա եղել, ինչը ակնհայտ սուտ էր։
Սա էլ հիմա ՔԿԱԳ բաժնի ղեկավարիցա խոսում։
Լավություն անեմ էս հաշվմված խմբակցությանն ու ասեմ որ Արփինեի մայրը, ՔԿԱԳ Էրեբունու տարածքային բաժնի ղեկավար Աննա Մկրտչյանը, իրենց հեղինակած տխրահռչակ օրենքի իմաստով չի հանդիսանում ստուգման ենթակա գույք տիրապետող պաշտոնատար անձ և որ ամենակարևորն է հայտարարագրված գույքը ձեռք է բերել պարոնի նշած հանրային պաշտոնը զբաղեցնելուց առաջ։
Ինչ վերաբերվում է ՏԽՐԱՀՌՉԱԿ պարոնի հայտարարությանը Սիրանուշ Սահակյանի մասով, ապա պտի նշեմ, որ իրենց խմբակցությունն ամբողջությամբ վերցրած և իրենց սրտի վարչապետը, այս երկու տարում այդքան բան չեն արել երկրի համար, ինչքան Սիրանուշը, ըստ որում, ՄԻԵԴ ad hoc դատավորի, ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի դատավորների համաժողովների հատուկ պատվիրակի և իմքայլականներին ուղեղին ոչ հասու շատ այլ կարգավիճակնեչում։
Ընդհանուր առմամբ Արփինեի և Սիրանուշի մասնագիտական գիտելիքների մասով պարոնի կողմից տրված գնահատականն ուղղակի քննարկելու չէ, զուտ նրա համար, որ որակի տարբերությունն ավելի քան ակնհայտ է։
Հ․Գ․ ուրախ եմ, որ Քոչարյան Անդրանիկը այս գրառմամբ ևս մեկ անգամ հաստատեց, որ էթիկայի հանձնաժողովում նրա վարքագիծը աներկբա քննարկման առարկա պետք է դառնա, ու ինչքան շուտ, այդքան լավ հենց նրա համար։