News.am-ը գրում է.

NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին եւ երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքը այնտեղ է ուղեւորվել երեխաների մկրտելու։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուս երեխաներին անվանակոչել են Գրիգոր, Աշխեն։

Նշենք, որ եկեղեցուց դուրս գալուց հետո Քիմ Քարդաշյանը հայերենով ողջունել է երկրպագուներին. «Ինչպես եք»։ Հեռուստաաստղը նաեւ լուսանկարվել է նրանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել