Հարց։ «Ի՞նչ հաճախությամբ է ճիշտ սեռական հարաբերություն ունենալ: Եթե երկար ժամանակ սեռական հարաբերություն չի լինում, կարո՞ղ է հետագայում լուրջ խնդիրներ առաջանան»:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Երևույթը անհատական բնույթ է կրում՝ կախված անձի սեռական խառնվածքի տիպից: Ընդունված է, որ շաբաթվա ընթացքում զույգերը միջինում պետք է 2-3 անգամ սեռահարաբերվեն: Սակայն եթե Դուք նախընտրում եք սեռական հարաբերություն ունենալ ամեն օր կամ ավելի հաճախակի, քան նշված թվերը, ապա դա միայն ողջունելի է, քանի որ, ըստ երևույթին, դա Ձեր անհատական պահանջն ու նորմն է: Սեռական կյանքի տևական բացակայությունը անցանկալի է: Առողջ եղեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել