Ասեմ նաև, որ մի հետաքրքիր բան եմ նկատել։ Այսօր քաղաքական գործիչներից որևէ մեկը երբ դատապարտում է, անպայաման ենթարկվում է ֆայքերի կամ ոչ այդքան ֆեյքերի հարձակումների։ Իմ համար ցավալի մշակույթ է սա: Բայց զարմանալի է նաև, որ սա իմանալով` մեր քաղաքակական կուսակցությունները դատապարտումներն իրենց անունով չեն անում։ Մենք պառլամենտական կառավարման մոդելի երկիր ենք, ու կուսակցությունների դերը ոչ միայն տեսլականներից խոսելն է, իշխող, ընդիմադիր կամ արտախորհրդարանական լինելն է, այլ նաև իր անդամների համար արժեքային դաշտ ձևավորելն է, որը նաև ուժի ու կայացվածության դրսևորում է։ Պաշտպանեք ձեր իսկ կուսակիցներին, անկախ նրանից իշխող եք թե ընդիմադիր։ Ակնկալում եմ, որ շուտով նաև քաղաքակական միավորումները կասեն իրենց խոսքը։ Պետական ինստիտուտների մի մասինը տեսել եմ, բայց հիմա կարևոր է, որ օրենքների պաշտպանները կազմակերպեն գործողություն, ու բոլոր մեղավորները խստագույնս կրեն իրենց պատիժը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: