Անժելա Թովմասյանի կողմից ղեկավարված Հայելի ակումբի վրա հարձակումը համարում եմ անընդունելի ինչպես և կհամարեի ցանկացած այլ լրատվականի վրա հարձակումը։ Այս պահին ավելին քան երբեք իշխանությունը պետք է ապացուցի իր ազատ մամուլ ունենալու խոստումը և օրենքի ողջ խստությամբ պատժի այս հարձակումը իրականացնողներին։ Ցանկացած այլ դեպքում սա դիտվելու է որպես իշխանությունների կողմից պլանավորած արարք և շատ վտանգավոր նախադրյալ կդառնա ապագայում նմանատիպ հարձակումների համար։ Կիսում եմ ես այն կամ այս հոդվածի վերնագիրը կամ տեկստը ընդհանրապես կարևոր չէ, քանզի խոսքը գնում է լրատվամիջոցների խոսքի ազատ արտահայտման մասին, որը ցանկացած դեմոկրատական երկրի հիմքն է։ Դե ձեզ տեսնենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել