Հեռուստաընկերության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ՝ նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:
Իմ պատասխանը՝ իրականության զգացումը կորցրածներին․ վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք, արե՛ք. տեղս ասեմ, եկեք հենց հիմա ինձ կալանավորեք, բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել