Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ՊԵԿ-ի կողմից գրություն է եկել, որի բովանդակային պեղումներից «պարզ է» դառնում, որ կարծես թե ուզում են ստուգել թեմի ֆինանսական հոսքերը:

Ինչո՞ւ պեղումներից ու ինչո՞ւ «պարզ»-ը՝ չակերտավոր, քանի որ, ինչպես օբյեկտիվորեն պարզաբանում է Աջապահյանը, տարատեսակ սխալներն ու անգրագիտությունն այնքան շատ են նամակում, որ հնարավոր չէ բովանդակությանը լիարժեք անդրադառնալը (Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պարզաբանումների հղումն այստեղ՝ Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը):

Իհարկե, ՊԵԿ-ին ինչ-որ իմաստով կարելի է հասկանալ, քանի որ այն դեպքում, երբ բարձր ղեկավարության մոտ «եկեղեցին ծնկի բերելու» անհագ ցանկություն է առաջանում, այդ ցանկության բավարարումը՝ մի կողմից, աշխատանքը չկորցնելու պահանջը՝ մյուս կողմից, պահանջում են շուտափույթ կատարում, ինչի արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք հիմա:

Վտանգավոր խաղի մեջ ենք մտնում, շատ վտանգավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել