Արքայազն Հարին դատի է տվել Sun և Daily Mail տաբլոիդներին՝ նրանց մեղադրելով ձայնային փոստի հաղորդագրությունների ապօրինի հասանելություն ձեռք բերելու համար, հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ դատական հայցեր են ներկայացվել Գերագույն դատարան՝ ձայնային փոստի հաղորդագրությունների ապօրինի տրամադրման վերաբերյալ:

Հարիի շահերը ներկայացնում է Քլինթոնս փաստաբանական ընկերությունը, որը նախկինում զբաղվել է լրագրողների կողմից հայտնիների հեռախոսների գաղտնալսման հետ կապված դեպքերի հետաքննությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարին դատի է տվել բրիտանական տաբլոիդին՝ Մարքլի անձնական նամակը հրապարակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել