Ամերիկյան Facebook ընկերությունը հոկտեմբերի 3-ին Instagram սոցցանցի օգտատերերի միջև հաղորդագրությունների փոխանակման համար նոր հավելված է ներկայացրել, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Threads անվանումը ստացած մեսենջերը սոցցանցի ընկերների ցանկից ամենամտերիմների հետ շփվելու համար է նախատեսված: Այն թույլ է տալիս տեքստեր, տեսանյութեր և լուսանկարներ ուղարկել և ստանալ: Նշվում է, որ Threads մեսենջերը առանձին հավելված է լինելու (ինչպես Facebook Messenger-ը): Ընդ որում՝ Instagram Direct-ը գործելու է առաջվա նման:

Threads-ը կարող է զրուցակցին տեղեկացնել, թե որտեղ է գտնվում օգտատերը: Այն նաև կարող է ցույց տալ, թե հատկապես ինչով է նա այդ պահին զբաղված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել