Քաղաքական իմպոտենցիան բուժելու փոխարեն ավելի խորացնող իմքայլական պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, ով վերջին օրերին ջանք չի խնայում հասարակության մեջ իր քաղաքական անգրագիտությունն ու բոբիկությունը, նույն սեռի նկատմամաբ սոլիդարության ու կոլեգաների նկատմամբ հարգանքի տարական կուլտուրայի իսպառ բացակայության առկայությունն ամրապնդելու համար, Անդրանիկ Քոչարյանին քննադատողներին անդրադառնալով, նշել է․ «Ո՞ւր էիք դուք, ինչո՞ւ չէիք քննադատում, երբ Նաիրա Զոհրաբյանը դուրս էր հրավիրում մարդկանց դահլիճից»։ Տիկինը նկատի ուներ հասարակությանը հայտնի Լիլիթ Մարտիրոսյանին։
Քրիստինե, երբ արծաթյա զարդերի խանութի տնօրենի պաշտոնից քեզ համար գլխապտույտ անհավանականությամբ դարձար պատգամավոր, երբևէ ինքդ քեզ հարց տվե՞լ ես, թե ո՞ւր էիր դու, երբ Naira Zohrabyanը պառլամենտում քաղաքականություն էր վարում, կին քաղաքական գործչի կերպար էր կերտում, երբ ԵԽԽՎ-ում գլուխ տալով ադրբեջանական լոբբինգ էր ջախջախում։
Երբ այդ հարցերն ինքդ քեզ տաս ու դրանց պատասխանը գտնես (հավատա, անգամ «Հայկական ժամանակ»-ի էջերում կան դրանք), նոր ինքդ քեզ իրավունք կվերապահես հարցադրումներ հնչեցնելու։ Իսկ քանի դեռ դրանք չես գտել, վարչապետի լայվերը հաճախ նայիր ու հորդորին հետևելով՝ տեղդ հանգիստ նստիր։