ՀՀ-ում գրանցված 64 կրոնական կազմակերպություններից, եթե հանենք Հայ առաքելական, Կաթողիկե, Ռուս ուղղափառ եկեղեցիները, ապա մնացյալն իրենց կառույցներով, ճյուղերով հանդերձ, փաստորեն, աղանդավորական կազմակերպություններ են:
Նրանցից շատերն ունեն մարզային կառույցներ և ակտիվ ու հետևողական աշխատանք են տանում հատկապես մարզերում:
Այս ստեղծված իրավիճակը գրեթե հիմնականում «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի՝ սորոսական կառույցների, ակտիվ ու բացահայտ աշխատանքի արդյունքն է, որով մասնատվում է ազգը, թուլացվում Հայ առաքելական և Կաթողիկե եկեղեցիները, որոնք, բնականաբար, ազգապահպան մեծ դեր, նշանակություն և առաքելություն ունեն: Թուլացվում է ընտանիքը, ազգային ավանդույթները, առանձնահատկություններն ու ազգային մտածողությունը:
Սա լուրջ թիվ է, լուրջ խնդիր, սակայն որը, կարծես, չի մտահոգում ոչ մեկի, հատկապես՝ պետական կառույցներին, որոնց մի շարք բարձրագույն պաշտոնյաներ, ըստ շրջանառվող լուրերի, ևս այդ աղանդների անդամներ են: