ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ, մտադիր են այցելել տարածաշրջան, որպեսզի ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակեն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի փոխանցմամբ, այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել ԼՂ հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին հարցին և նշել է.

«Երկրների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ երկրների ներկայացուցիչները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել