Pastinfo.am-ը գրում է․

Դաղստանի Իզբերբաշի համալսարանականներից մեկը դանակահարել է կուրսընկերոջը՝ աթոռը չկիսելու պատճառով: Այս մասին հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, հաղորդվում է ՆԳՆ տարածքային բաժնի կայքում:

Գործակալության տվյալներով՝ դեպքից առաջ տուժածը պարբերաբար բշտելէ Նովոկայակենտ գյուղի 21-ամյա բնակչին: Ուսուցիչը միջամտել է նրանց կոնֆլիկտին՝ խնդրելով  լուծել այն խաղաղ ճանապարհով, բայց երիտասարդը չի ներել նեղացնողին: Արդյունքում, սպասելով այն պահին, երբ ուսանողները մտնեն լսարան, նա սառը զենքով հարձակվել է համակուրսեցու վրա՝ վիրավորելով նրան մեջքի հատվածում: Տուժածը հոսպիտալացվել է:

Ոստիկաններն ավելի ուշ ձերբակալել են հարձակվողին: Անցկացվում է ստուգում, որի արդյունքներով կկայացնեն դատավարական որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել