Tert.am-ը գրում է.

Տոկիոյի մետրոյում ուղևորներին դանակահարող կինը ձերբակալվել է։ Հարձակման հետևանքով տուժել է 4 տղամարդ։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։
20-30 տարեկան կինը դանակահարությունն իրականացրել է հունվարի 3-ի ուշ երեկոյան գնացքի վագոնում, որն ընթանում էր երկու կայարանների միջև։ Ըստ ոստիկանության՝ հարձակման ենթարկված տղամարդիկ կասկածյալին չեն ճանաչում։
Երբ գնացքը ժամանել է կայարան, ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։
Ըստ Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանության՝ կինը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել մարդկանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել