Հեռացրեք հայացքը համակարգչի մոնիտորից: Գոնե կես ժամը մեկ անգամ, մի քանի րոպեով նայեք ուր ցանկանում եք, բայց ոչ համակարգչին: Լավագույն տարբերակը` պատուհանն է: Ամեն մի հնարավորության դեպքում, փաստաթղթերը տպելուց հետո, անպայման դրանք թղթի վրա կարդացեք:
Հաճախ շարժվեք: Եթե հնարավոր է, մի օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Գրասեղանից վեր կացեք պատեհ կամ անպատեհ առիթով: Նույնիսկ նստած ժամանակ կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:
Խուսափեք փոշուց: Աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը, թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշի, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:
Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից: Եթե գրասենյակում եք, փորձեք խոսել սովորական հեռախոսով, այլ ոչ թե բջջային: Սովորական հեռախոսի ճառագայթումն տասնյակ անգամ քիչ է բջջայինից:
Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց: Եթե հնարավոր չէ, ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր` արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:
Սուրճի փոխարեն հյութ խմեք: Եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է չեք փորձել գրեյպֆրուտի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք ձեր նախընտրած որևէ այլ ցիտրուսային հյութ:
Ընտրեք ձեզ հարմար աթոռ: Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք, հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողնաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:
Դուրս եկեք փողոց: Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և՛ միջավայրի փոփոխություն է, և՛ զբոսանք, և՛ մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:
Հանեք բարձրակրունկ կոշիկները: Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել