ԱԺ քայլական պատգամավոր, կես միլիոնով փալաս լվալու փառահեղ գաղափարի համահեղինակ Քրիստինե Պողոսյանը, անդրադառնալով համակուսակցի երեկվա տաֆտալոգիկ արտահայտությանը, իբրև արդարացում նշել է, որ Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ մահացել է Հաց բերողը։

Այս, բազմաթիվ անգամներ չարչարկված թեման արդեն ծիծաղ է առաջացնում բանական մարդկանց մոտ, բայց քանի որ այն շարունակում է ծիծաղելի կերպով շահարկվել, այդ պատճառով ուզում եմ լուսաբանել քայլապանծներին․ Հաց բերողի կալանավորման միջնորդությունը բավարարած դատավորին ձեր իշխանությունը դարձրեց դատարանի նախագահ։

Այդ ժամանակվա գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել՝ հերիք չէ, մի հատ էլ դարձել ա ձեր սրտի դատախազը։

Անգամ Սասնա ծռերը հայտարարեցին, որ գործող իշխանությունը սատարում է Հաց բերողի մահվան մեջ մեղադրողներին։

Հիմա դու, այ գեղջկուհի, գնա ու ձեր սրտի նախարար Բադասյան Ռուստամին հարցրու, թե ի՞նչ ֆունկցիա ունի արդարադատության նախարարն ըտեղ, որ կարար աներ, բայց Արփինեն չի արել։

#mersum_gortnakan_handipum
#real

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել