Tert.am-ը գրում է.

«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Տոնակատարությունների անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, տոնակյատարություններն անցկացվելու են բոլոր վարչական շրջաններում՝ համաչափ»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին՝ տոնակատարությունների անցկացման բյուջեն որքա՞ն է նախատեսված, Կարապետյանը պատասխանեց. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում  եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած, անցած տարի հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել