Lufthansa ավիաընկերության ուղևորն արդեն օդ բարձրացած ինքնաթիռի պատուհանից տեսել է իր լքված ճամպրուկը թռիչքուղու վրա, գրում է The Sun-ը:

Քարն Ռաթերիան բրիտանական Մանչեսթերի օդանավակայանից ուղևորվում էր գերմանական Մյունխեն, երբ ինքնաթիռի պատուհանից տեսել է թռիչքուղում մնացած իր ճամպրուկը:

Ուղևորն անմիջապես իր թվիթերում դիմել է ավիաընկերությանը և որպես ապացույց կցել ճամպրուկի լուսանկարը:
Ուղևորի հրապարակումն ավելի քան 1.4 հազար լայք է հավաքել:

«Այդքան մոտ և միաժամանակ այդքան հեռու», «Գոնե նրանք ձեզ ազատել են ձեր ուղեբեռին սպասելու անհրաժեշտությունից»,- գրել են ցանցի օգտատերերը:

Ավիաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար և հաջորդ օրը ուղեբեռը փոխանցել սեփականատիրոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել