Ուրեմն՝ այնքան խառն ենք քաղաքական թեմաներով, որ աչքներիցս վրիպել են երևույթներ, որոնք ինչ-որ գաղտագողի ձևով ու զարտուղի ճանապարհներով քիչ-քիչ սողոսկում են հասարակության մեջ։ Պարզվում է՝ ընդամենը մեկ ու կես օր հետո` հոկտեմբերի 4-ին, Երևանի տիկնիկային թատրոնում (Puppet Theatre Տիկնիկային թատրոն) տեղի է ունենալու ինչ-որ լեհական Վադեր սատանիստական խմբի համերգ (համենայն դեպս, խմբի մեներգիչն ինքն է խոստովանել, որ սատանիստ է, կից` նկարում)։

Սա ինչպե՞ս հասկանանք, որպես նոր իրողությունների համատեքստում նոր մշակույթի քարո՞զ, թե՞ ոնց։ Ափսոս, ուշ իմացա սրա մասին, այլապես այսօրվա կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց կուղղեի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Ակնկալում եմ մեկնաբանություն նախարարության համապատասխան ոլորտի պատասխանատուներից, ինչո՞ւ սա, ինչո՞ւ տիկնիկային թատրոնում, և ինչո՞ւ է թատրոնի տնօրենը հրաժարվում մեկնաբանություն տալուց։
Arayik Harutyunyan Ara Khzmalyan Ruben Babayan

Image may contain: 1 person, on stage and nightImage may contain: 2 peopleImage may contain: 4 people, people standing and textImage may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել